ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից:
Տեսանյութը ներկայացնում է գրադարանավար-օպերատոր Մարիամ Աբրահամյանը, որը կարող եք դիտել հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3tTItwy