ՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հունիսմեկյան միջոցառումները գրադարանում շարունակվում են։
Այս անգամ գրադարանում էին Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոնի սաները՝ Խ. Մարկոսյանի ուղեկցությամբ։
Նրանք նույնպես լսեցին հեքիաթասաց մորաքրոջ պատմած հետաքրքիր և ուսուցողական հեքիաթներից մեկը, հանդես եկան երաժշտական կատարումներով և խոստացան իրենց սրտում մշտապես պահել լուսավոր ու պայծառ երազանքներ։







