Երեքշաբթի, 23 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՀՈՒՆԻՍԻ 1

Մարզային գրադարանում մանուկների տոնը սկսվեց դեռ վաղ առավոտից։

Միջոցառումների մեկնարկը տրվեց Եղեգնաձոր համայնքի թիվ 2 մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ -ում «Կա՛նգ առ, մանկությու՜ն, ես ուզում եմ ապրել հեքիաթում» խորագիրը կրող միջոցառմամբ։

Մանուկներին կրկնակի տոն պարգևեց մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած գեղեցիկ հեքիաթը՝ համեմված տոնական երաժշտական կատարումներով, ուրախ ու զվարթ խաղերով և անակնկալ նվերներով, որը մեծ սիրով պարգևել էր մարզային գրադարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով