Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԵՐԳԴ ԼՍԵՆ, ԺԱՄԱՆԱԿԻԴ ՇՈՒՆՉԸ ԴԱՐՁԻՐ

Մարզային գրադարանի սպասարկման բաժնում, Գրքատոնի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ և գրքային ցուցահանդես՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյանդ 125֊ամյակին՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով ։
Ցերեկույթի մասնակից մանկավարժները, ուսանողները, աշակերտները, ընթերցողները և գրադարանավարները հանդես եկան չարենցյան ընթերցումներով, կենսագրական պատումներով։ Սպասարկման բաժին վարիչ Վարդ Շահբազյանը Գրքի տոնի առթիվ բաժնի լավագույն ընթերցող Գոհար Մարգարյանին գիրք նվիրեց։ Օրվա խորհրդին համապատասխան՝ գրքի տեսքով անակնկալ էր սպասվում նաև լավագույն ասմունքողին, որը ներկաների միաձայն որոշմամբ դարձավ համալրման բաժնի գրադարանավար Քրիստինե Հովսեփյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով