Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալՆոր գրքեր

ՊՈՒՏԱՎՈՐ ԶԳԵՍՏՈՎ ԱՂՋԻԿԸ #ՓԱՐԻԶՈՒՄ


? «Պուտավոր զգեստով աղջիկը #Փարիզում» գրքում (մաս 1) ներկայացվում է հայկական իրողությունը և այդ իրականության մեջ հերոսի դժվարություններն ու ձեռքբերումները, որը կարող է օգնել շատ երիտասարդների ևս մեկ անգամ արժևորել կյանքն ու իրենց որոշումները։
?«Վազող ամպերի հետքերով» (մաս 2) ներկայացվում է Պուտավոր զգեստով կյանքի նոր փուլի, վազող ամպերի հետքերով դեռ չիրականացված և նոր երազանքների ետևից ստանալու մասին է։
Հերոսուհին ներկայացնում է ֆրանսիական և հայկական միջավայրերի տարբերությունները, կիսվում է ավանդապաշտ ծնողներին հաղթելու, կին և տղամարդ առողջ փոխհարաբերությունների իր գաղտնիքներով, անձնական դժվարություններով, ձեռքբերումներով, հույզերով ու ապրումներով։
Պատմությունը մեկ անգամ ևս ստիպում է հասկանալ, որ հոգեկան հանգստությունը, ներդաշնակությունն ու սերը վեր են բոլոր հրաշքներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով