Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վայոց ձորի մարզի սիրելի՛ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐ, ապրիլի 18-ին՝ ժամը 11-ին, Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանը հրավիրում է համայնքային և դպրոցական գրադարանավարների՝ մասնակցելու ԱԳՇ-ի բացմանը, ցույց տալու գրադարանում իրականացվող աշխատանքները, որի արդյունքում և՛ համայնքային, և՛ դպրոցական գրադարանավարները իրենց աշխատանքներում կներառեն մասնագիտական և նորարարական հմտություններ։ Մարզային գրադարանի կողմից իրականացվող այս աշխատանքը մշտական է, շարունակական և դրական ազդեցություն կթողնի մեր մարզի գրադարանների աշխատանքներում։ Գրադարանավարներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ մարզային գրադարանի փորձառու, հմուտ և բանիմաց գրադարանավարների կողմից։ Դե ինչ, սիրով սպասում ենք Ձեզ։Համոզված ենք՝ մեր հանդիպոԻմը լինելու է արդյունավետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով