Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ «ԳԱՐՈՒՆ»-ՆԵՐԸ «ԳԱՐՈՒՆ» ԱՄՍԱԳԻՐ — 55

«Գարուն»-ն իմ նվիրական երազանքն էր, որն իրականացավ։
Վարդգես Պետրոսյան /«Գարուն» ամսագրի հիմնադիր -խմբագիր/
1967թ մարտին լույս տեսավ «Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական -քաղաքական ամսագրի անդրանիկ համարը և միանգամից արժանացավ աննախադեպ բուռն արձագանքի։ Բնույթով երիտասարդ պարբերականը ձգտում էր ապացուցել, որ նորարարության մենաշնորհը ոչ թե միայն երիտասարդինն է, այլ ողջ գրականությանը։ Զուգընթաց ամսագիրն արտացոլում էր Սփյուռքի և համաշխարհային արժեքներն ու զարգացման միտումները։ Այսպիսով, հայ ընթերցողի համար «հայտնագործվեցին» բազմաթիվ տաղանդավոր անուններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով