Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերինՄեջբերումներ գրքերից

ԵՍ ՈՒՐԻՇ ՏԵՂ ՉԿԱՄ

#Համո_Սահյան_109

#այսօր_հիշում_ենք

Ինձ հյուր եկեք , երբ կամենաք,

Կյանքս էլ ուզեք , կտամ,

Բայց երգիս մեջ փնտրեք մենակ,

Ես ուրիշ տեղ չկամ :

Իմ երգի մեջ չփնտրեք դուք

Զարդեր ոչ մի անգամ ,

Նա էլ ինձ պես պարզ է անշուք,

Նախնական է անգամ :

Երգիս տունը տատիս տան պես

Հայկական է ու հին ,

Ու կապված է սիրտս շան պես

Նրա ամեն քարին:

Շատ եմ խնդրում ներս չմտնեք

Զարմանալու համար,

Եթե այնտեղ բույն չգտնեք

Թարմանալու համար:

Շինել եմ այն ոչ զարդերի,

Այլ ջերմության համար,

Հյուրընկալվող ձեր սրտերի

Մտերմության համար:

Տագնապով է ձեզ սպասում

Սիրտս՝ ուշքը դռան…

Նա ձեզ երբեք սուտ չի ասում,

Հավատացեք նրան։

Ինձ հյուր եկեք, երբ կամենաք,

Կյանքս էլ ուզեք, կտամ,

Բայց երգիս մեջ փնտրեք մենակ,

Ես ուրիշ տեղ չկամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով