Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՄԱՅԻՍԻ 28

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Մեծ եղեռնից հետո և Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի համայնապատկերին, երբ, ըստ էության, որոշվում էր հայ ազգի լինել-չլինելու հարցը, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականները, սովը և ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծելու կայուն պետություն: Ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:

1918 թ․-ի մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակ տանելով թուրքական բանակի նկատմամբ` հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքերի ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Մայիսի 29-ին ՀՅԴ արևմտյան և արևելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով