Ուրբաթ, 18 Հոկտեմբերի, 2024
Այսօր նշում ենքՄիջոցառումներ

ՄԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԴԱՐԸ

Վայոց ձորի մարզային գրադարանը շուրջ 100 տարվա պատմություն ունի:

Գրադարանավարի օրը հրաշալի առիթ էր տոնելու մեր գրադարանի 100-ամյակը, հիշելու և մեծարելու գրադարանը կերտողներին, շնորհակալություն հայտնելու և գնահատելու իրենց գործի նվիրյալ գրադարանավարներին, ինչպես նաև, արժևորելով գրադարանի գործունեությունը՝ ներկայացնելու մեկդարյա գրադարանի պատմությունը, ձեռքբերումներն ու զարգացումները:

Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ «Մեր գրադարանի դարը» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված հոկտեմբերի 7-ին՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ օրվան:

Միջոցառումը բացառիկ էր, քանի որ ոչ միայն ներկայացվեց և նշվեց գրադարանի անցյալի մեծ նվաճումները, այլև ներկայացվեց այսօրվա գրադարանը, որն իր բազմաբնույթ, ստեղծարար գրծունեությամբ, տարածաշրջանում գրեթե բոլոր կրթական և մշակութային հաստատությունների հետ սերտ համագործակցությամբ, մշտապես նորարարական մոտեցումներով դարձել է մարզում սիրելի և օրինակելի հաստատություն:

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Կ. Միքաելյանը, ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Ա. Թարվերդյանը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գ. Դովլաթյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի տնօրեն Ա. Սարգսյանը, Եղեգնաձորի առաջին հիմնական դպրոց-ի, Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum / -ի ներկայացուցիչներ, գրադարանի նախկին աշխատակիցներ և այլոք:

Պարգևատրման արարողության բացումը նշանավորվեց մարզպետ Կ. Միքաելյանի գրքին և գրադարանին նվիրված խոսքով:

Միջոցառման ընթացքում շնորհակալագրերի և պատվոգրերի արժանացան գրադարանի նախկին և ներկա աշխատակիցներ, լավագույն ընթերցողներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով