ՄԱՐԱԼԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
#Մանկապատանեկանգրքիևերաժշտությանշաբաթ
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժինը հյուրընկալել էր Ամարաս մանկական զարգացման կենտրոն -ի սաներին։
Երեխաները մեծ սիրով և ուրախությամբ դիտեցին գրադարանավարների և լավագույն ընթերցողների կողմից բեմադրված Սարգիս Ռոստոմեանի «Մարալին ծաղիկները» հեքիաթը, որտեղ թևածում էր գարնան շունչը, իսկ քնքշաբույր ծաղիկները ջերմ ժպիտներ էին պարգևում ներկաներին։
Շնորհակալություն տաղանդաշատ գեղեցկուհի Maria Arami Մարիա Արամի -ին՝ մեր միջոցառումների սրահը իր գարնանային գեղեցիկ նկարներով զարդարելու համար։
Թող ձեր յուրաքանչյուր օրը լինի ծաղկաշատ և գույներով լի։

























