Երեքշաբթի, 30 Ապրիլի, 2024
Հայտարարություններ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Սիրելի՛ ընթերցասերներ, մայիսի 21-ին, ժամը՝ 14:00-ին, Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի կունենա Արաքս Սևանի «Սրինգ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև գրքի խմբագիր գրականագետ-գրաքննադատ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Անի Փաշայանը։
«Սրինգ» ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված բանաստեղծությունները քնարական խոստովանություններ են մարդուն և աշխարհին։ Զգացվում է բանաստեղծի ազնվությունն՝ իր հույզերն ու ապրումները ներկայացնելու առումով՝ այպիսով արժանանալու ընթերցողի սիրուն և հետաքրքրությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով