Շաբաթ, 27 Ապրիլի, 2024
Առանց կարգի

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7

ՄԱՅՐՍ

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս,

Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս:

Քոնը` իմն էր, իմը` քոնն էր հավիտյանս,

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Իմ տերությունն էիր եւ իմ երկիրն էիր,

Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,

Եվ իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,

Եվ իմ բաժինն էիր, եւ իմ բագինն էիր,

Դու խառնված էիր շնչիս, էությանս…

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

Համո Սահյան

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:

Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, մեր լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք ։

Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:

Սիրելի ՛ մայրեր, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում՝ անսահման երջանկություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով