Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ և ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ

#մանկապատանեկան_գրքի_և_երաժշտության_շաբաթ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը Վայոց ձորի մարզային գրադարանում եզրափակվեց մի խումբ գրադարանավարների՝ ի դեմս տնօրեն Ա. Ավագյանի, Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ այցով։

Մեր հեքիաթասաց մորաքրոջը երեխաները սպասում էին մեծ ոգևորությամբ և սիրով։ Նրա պատմած հեքիաթները սիրում են լսել թե՛ փոքրերը, թե՛ մեծերը։

Այս անգամ ներկաները լսեցին «Պետրոսիկը և լուսինը» հեքիաթը, որն ուղեկցվեց նաև թատերական կերպարներով ու արտիստիկ խաղով։

Երեխաների գոհունակ ժպիտներն ու փայլուն աչուկները փաստում էին, որ հեքիաթը նրանց շատ է դուր եկել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով