Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Մի կտոր Վայոց ձորՄիջոցառումներ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

#Եվրոպականժառանգությանօրեր2025

«Աշուն է աշխարհում Վայոց,

Հրդեհ է ու ծուխ է ձորում,

Ժայռերը պղինձ են ու բոց,

Մասրենուց մարջան է ծորում։

Մոմիկը բարակ մոմի պես

Խաչքարի նախշերին ճկվել,

Դարձել է աղոթք ու աղերս,

Իսկ ինքը աշխարհից չքվել»։

Վահագն Դավթյան

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Մոմիկի ճարտարապետական ավանդը» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ/Vayots Dzor Regional State College-ի ուսանողները։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ միջնադարյան բազմաշնորհ ճարտարապետ, քանդակագործ, գրիչ և մանրանկարիչ Մոմիկի ճարտարապետական մեծ ավանդը։ Ուսանողները շատ գեղեցիկ ընթերցումով ներկայացրին

Վահագն Դավթյանի «Մոմիկ» պոեմը։

Ցուցադրվեց գեղեցիկ տեսանյութ` «Մոմիկի առասպելը»։

Ներկայացվել էր նաև «Վայոց ձորի ճարտարապետությունն ու հուշարձանները» խորագրով գրքային ցուցադրություն, որտեղ ընդգրկված էին մեր մարզի մասին պատմական տեղեկություններով հարուստ գրքերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով