ԾԻՏԸ
Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Ռինդ գյուղի մանկապարտեզի մեկ այլ խմբի սաները՝ տնօրեն Ն. Առաքելյանի և դաստիարակների ուղեկցությամբ։
Փոքրիկները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ դիտեցին «Ծիտը» տիկնիկային ներկայացումը, մասնակցեցին «Հազար ու մի հեքիաթների ճամպրուկ» խաղին, ինչպես նաև շրջեցին գրադարանում ՝ բացահայտելով գրքերի կախարդական աշխարհը։
Օրը անցավ ջերմ մթնոլորտում՝ լի ուրախ ժպիտներով, գունեղ պահերով և մանկական անկեղծ հրճվանքով:








