Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի, 2026
Այսօր նշում ենք

ՀՀ Անկախություն 35

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառում՝ ջերմ, լուսավոր ու հայրենասիրական մթնոլորտում։

Մեր սիրելի հյուրերը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներն էին՝ Մ. Գիվարգիզյանի ուղեկցությամբ, ովքեր իրենց անմիջականությամբ ու գեղեցիկ մտքերով առանձնահատուկ շունչ հաղորդեցին հանդիպմանը։

Երեխաների հետ խոսեցինք հայրենիքի, անկախության, մեր երկրի ապագայի և այն Հայաստանի մասին, որտեղ իրենք են ցանկանում ապրել։ Նրանց յուրաքանչյուր միտք մի փոքրիկ ցանկություն էր, յուրաքանչյուր երազանք՝ վաղվա օրվա հանդեպ հավատ։

Երեխաներն իրենց երազանքներով ու բարեմաղթանքներով ամբողջացրին Հայաստանի պատկերը՝ ցանկանալով տեսնել մեր երկիրը խաղաղ, ուժեղ, կրթված, բարեկեցիկ ու լուսավոր։

Հայրենիքի ապագան սկսվում է երեխաների երազանքներից։

Թո՛ղ նրանց ցանկությունները երբևէ չմնան միայն երազանք։ Թո՛ղ մեծանան հավատով, սիրով ու պատասխանատվությամբ և իրենց գիտելիքով ու գործով կերտեն այն Հայաստանը, որի մասին այսօր այդքան անկեղծ ու գեղեցիկ են երազում։

Անկախությունը միայն տոն չէ։ Այն մեր երազանքների, մեր պատասխանատվության և մեր վաղվա օրվա անունն է։

#Անկախության35ամյակ#ԱնկախՀայաստան#ՎայոցՁորիՄարզայինԳրադարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով