Ուրբաթ, 23 Հոկտեմբերի, 2026
Նոր գրքեր

ՆՈՐ ԳՐՔԵՐ

Վայոց ձորի մարզային գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է նոր և արժեքավոր գրքերով՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարության և հեղինակների նվիրատվությունների շնորհիվ։

Նվիրաբերված գրքերի շարքում են՝

  • Մոնթե Մելքոնյան — «Պայքարելու իրավունքը»
  • Սթիվեն Քինգ- «Ժամանակի համառոտ պատմություն»
  • Շառլ Ազնավուր-«Կյանքը Շառլի աչքերով»
  • Հովիկ Աֆյան— «Ծովից ծով»
  • Անժելա Տերյան — «Արատտա. քաղաք-պետություն»
  • Արտյոմ Առուստամյան— «Թաթուլ Վանանդեցի»
  • Սերյոժա Գասպարյան-«Արտաբույնք»

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Եղեգնաձոր համայնքի ղեկավարությանը՝

Եղեգնաձորի համայնքապետարան Գրադարանավարի օրվա առթիվ ցուցաբերած ուշադրության, գրադարանին նվիրած գրքերի և ընթերցանության մշակույթի զարգացմանն աջակցելու համար։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև հեղինակներին՝ իրենց ստեղծագործությունները գրադարանին նվիրելու և մեր գրքային ֆոնդը հարստացնելու համար։

Յուրաքանչյուր նվիրաբերված գիրք նոր հնարավորություն է մեր ընթերցողների համար՝ բացահայտելու, ճանաչելու և արժևորելու գրական ու պատմամշակութային ժառանգությունը։

Շնորհակալ ենք գրքի և գրադարանի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով