ՆՈՐ ԳՐՔԵՐ
ՀԱՄԱԼՐՈՒՄ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային գրադարան-ին՝ Վայոց ձորի մարզային գրադարանին գրքերի արժեքավոր նվիրատվություն կատարելու և մեր գրքային ֆոնդը նոր հրատարակություններով համալրելու համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային գրադարանի Համագործակցության և գրքափոխանակության բաժնին, մասնավորապես՝ բաժնի վարիչ Մայա Հայրապետյանին և առաջատար մասնագետ Անիցա Գենջյանին՝ արդյունավետ համագործակցության, ցուցաբերած ուշադրության և գրադարանի գրքային ֆոնդի հարստացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։
Գրքի նվիրատվությունը ոչ միայն գրադարանային ֆոնդի համալրում է, այլև գիտելիքի, մշակույթի և ընթերցանության տարածման կարևոր քայլ։ Յուրաքանչյուր նոր գիրք նոր հնարավորություն է՝ բացահայտելու, սովորելու, մտածելու և ներշնչվելու։
Համոզված ենք, որ այս արժեքավոր հրատարակությունները շուտով կգտնեն իրենց ընթերցողներին և կդառնան մեր գրադարանի բազմաթիվ ընթերցողների գիտելիքի ու նոր բացահայտումների ուղեկիցը։
Շնորհակալ ենք Հայաստանի ազգային գրադարանին՝ գրքի և ընթերցանության տարածման գործում մշտական աջակցության ու համագործակցության համար։







