ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանում հանդիպել էին Երևանում « Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի կողմից Եղեգնաձոր և Վայք քաղաքներում կազմակերպված ռուսաց լեզվի դասընթացների մասնակից աշակերտները՝ ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Վ. Հակոբյանի և Ա. Մնացականյանի ուղեկցությամբ։ Հանդիպման նպատակն էր ծանոթությունը, երեխաների շփումը, խմբային աշխատանքի կազմակերպումը, ռուսաց լեզվով հաղորդակցության հմտությունների զարգացումը։ «Quest» խաղի միջոցով մասնակիցները զարգացրին իրենց արագ և ճիշտ կողմնորոշվելու հմտությունները։ Խաղն ունեցավ գեղեցիկ և տպավորիչ ընթացք։