ՆՈՐ ԳՐՔԵՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Սիրելի՛ ընթերցասերներ, շուտով ձեր սեղաններին կլինեն Կողբի կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից գրադարանին նվիրաբերված հետևյալ գրքերը։
? Շանթ Հարությունյան «Անհատական հեղափոխություն» գիրքը հասցեագրված է հատկապես պետականության սերնդին։ Կատարվող եզրահանգումներն ու առաջարկվող մոտեցումները հայ քաղաքական մշակույթի և պատմության ընկալման տեսանկյունից միանգամայն նորույթ են։
? Թալեբ Նասիմ Նիքոլաս «Պջոկրուստյան մահիճը» փիլիսոփայական և գործնական աֆորիզմների գիրք է, ուր հեղինակը խիզախության, բարեձևության ու կրթվածության դասական արժեքներին հակադրում է ժամանակակից ախտերը՝ նեղմտությունը, կեղծիքն ու խելք ծախելը։
? Թալեբ Նասիմ Նիքոլաս «Սև կարապը» այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետին հայացքով պատրանք է ստեղծվում, թե պատմությունների շնորհիվ հասկանում ենք դրանք։