Շաբաթ, 14 Փետրվարի, 2026
Կրթական ծրագիրՄիջոցառումներ

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ ԵՎ ՁՅՈՒՆԱՆՈՒՇԸ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇԵՄԻՆ

#Ամանորյաինտերակտիվծրագիր

Վայոց ձորի մարզային գրադարանում մեկնարկեց ամանորյա կախարդական ծրագիրը, որին մինչ Ամանոր մասնակցեցին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի, Աղավնաձորի միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտներ։

Երեխաները մեծ խանդավառությամբ ու ջերմությամբ դիտեցին «Անխելք մարդը Նոր տարվա շեմին» ամանորյա ծրագիրը, այնուհետև լսեցին մի շատ գեղեցիկ ու կախարդական հեքիաթ՝ Ձյունանուշի ներկայացմամբ, դարձան այդ հեքիաթի «փոքրիկ հրաշագործները» և օգնեցին Ձմեռ պապին գտնել զանգակը, որ կորցրել էր գրադարանում։ Այդ հարցում մեզ օգնեց գրադարանի գլխավոր զարդը՝ գիրքը, ում շնորհակալ եղան երեխաները՝ ամբողջ տարին իրենց աջակցելու և հավատարիմ ընկեր հանդիսանալու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով