ԱՊՐԵՔ ԿԱՐԴԱԼՈՎ, ԿԱՐԴԱՑԵՔ ԱՊՐԵԼՈՎ

Փետրվարի 18-25-ը գրադարանում «շնչելու ժամանակ» չենք ունենալու։
Վստահ ենք, կռահում եք՝ թե ինչու, քանի որ ԳՐՔԻ ՏՈՆՆ Է մոտենում։
Ինչպես արդեն գիտեք, մեր գրադարանը պատրաստել է գեղեցիկ տիկնիկային ներկայացում, որը մի քանի օր շարունակ կվայելեն մանկապարտեզների և դպրոցների երեխաները։
Հավելենք՝ արդեն մի քանի օր է, որ սկսել ենք թումանյանական ընթերցումները։
Աշխատելու ենք հետևյալ գրաֆիկով՝
🕚Ժամը 11:00-ին՝ «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացում։ Հյուրընկալվելու են թիվ 5 մանկապարտեզի 40 սաներ և դաստիարակներ։
🕚Ժամը 12:20-ին՝ հյուրընկալվելու են Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 4Ա և 4Բ դասարանները՝ դասվարների ուղեկցությամբ։
🕚Ժամը 15:00-ին ՝ Պոեզիայի ժամ և գրքային ցուցահանդես՝ նվիրված Չարենցի 125-ամյակին. չարենցյան ընթերցումներ՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր» խորագրով։
🕚Ժամը 16:00-ին՝ հյուրընկալվելու են Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ դասարանցիները՝ դասվար Ռ. Ասլանյանի ուղեկցությամբ և Ա. Համբարձումյանի ուղեկցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։