ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ
Առաջին անգամ ընթերցող դառնալու ակնկալիքով Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարանի փոքրիկ աշակերտները՝ լի հետաքրքրությամբ, ժպիտներով ու մանկական անկեղծ ոգևորությամբ։
Փոքրիկները նախ դիտեցին գրադարանի առօրյայի մասին պատմող հետաքրքիր տեսանյութ, որի միջոցով ծանոթացան գրքի աշխարհի կախարդանքին, գրադարանի աշխատանքներին և գրքի կարևորությանը։
Այնուհետև երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Ճիշտ է, թե՞ սխալ» խաղին՝ ցուցաբերելով իրենց գիտելիքները, ուշադրությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։
Այցի ամենահիշարժան և ուրախ հատվածներից մեկը փոքրիկ բեմադրությունն էր, որտեղ երեխաները մարմնավորեցին գլխավոր բժշկին և բուժքրոջը։ Սակայն այս անգամ բուժվում էին ոչ թե մարդիկ, այլ գրքերը։
Այնուհետև երեխաները շրջայց կատարեցին գրադարանում և դարձան հավատարիմ ընթերցողներ:














