ԲԱՐԵՎ ԹԱԽԻԾ
Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթից հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ։ Դա այնպիսի համակործան և այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ։ Այդ զգացմունքն ինձ անծանոթ էր, բայց գիտեի, թե ինչ է տաղտուկը, ափսոսանքը, ավելի պակաս ինձ ծանոթ էր խղճի խայթը։ Իսկ հիմա, ինչ-որ բան՝ մետաքսի պես և’ հաճելի, և’ նյարդայնացնող, փաթաթվում է ինձ, անջատում մյուսներից…
Մեջբերումը՝ Ֆրանսուազ Սագանի «Բարև թախիծ» գրքից։