ԳԵՂԱՐՎԵՍՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԻ
#գրադարանըներառականությանհարթակ
Գեղարվեստը հայրենքիք չունի՜ , այո՜, բայց հայրենիքը, այսինքն՝ ազգը պետք է ունենա գեղարվեստ: Եվ վա՜յ այն ազգին, որ չունի սեփական գեղարվեստ:
Ալեքսանդր Շիրվանզադե
Եղեգնաձորի վարժարան-ի 10 – րդ դասարանի աշակերտները, դասղեկ ՝ Վ. Մուրադյանի և պատմության ուսուցչուհի Լ. Հարությունյանի ուղեկցությամբ, իրենց նախագծային աշխատանքի մի մասը անցկացրեցին գրադարանում:
Նախագծային աշխատանքի թեման Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքն էր:
Աշակերտները ընթերցեցին հատվածներ պատմվածքից, վերլուծեցին գլխավոր հերոսի կերպարը և զուգահեռներ անցկացրեցին ներկա ժամանակների հետ՝ թե իրենք ինչպես կվարվեին հերոսի փոխարեն:
Գրադարանը պատրաստել էր գրքային ցուցահանդես , թեմատիկ անկյուն և տեսանյութ՝ նվիրված Ալ. Շիրվանզադեին:
Միջոցառումն ամփոփեց գրադարանի տնօրեն Ա.Ավագյանը՝ կարևորելով գրադարանի դերը երիտասարդության կրթության և դաստիարակության գործում, ինչպես նաև դպրոց-գրադարան համագործակցությունը:
#Նախագծայինաշխատանքգրադարանում









