Երեքշաբթի, 10 Մարտի, 2026
Կրթական ծրագիր

ԴԱՍԻՑ ԴՈՒՐՍ

#կրթականծրագիր

Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց-ի 6-րդ դասարանի աշակերտները` դասղեկ Ա. Գևորգյանի ուղեկցությամբ։

Գրադարանի սպասարկման բաժինը կազմակերպել էր կրթաժամանցային ինտելեկտուալ խաղ` որում գիտելիքը, տրամաբանությունը և թիմային աշխատանքը միաձուլվեցին խաղային ու ստեղծագործ միջավայրում։

Խաղն իր մեջ ընդգրկում էր հետաքրքրաշարժ, տրամաբանական, ուսուցողական և ինտելեկտուալ իմացախաղեր, որոնք լայնացնում են մասնակիցների մտահորիզոնը, մարզում ուղեղը, այն միտված էր խթանելու աշակերտների հետաքրքրությունը ուսումնառության նկատմամբ։

Ինտելեկտուալ խաղը աշակերտների համար դարձավ գիտելիքների բացահայտումների սկիզբ և նոր պատուհան դեպի հետաքրքիր աշխարհներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով