ԴԱՍՂԵԿԻ ԺԱՄ
ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ??????
Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ դասղեկի ժամ՝ «Ինչպես վարվել սահմանափակ կարողություններ ունեցող անձի կամ նրա ընտանիքի անդամների հետ» թեմայով, որի մասնակիցներն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Կարինե Մովսիսյան։ Քննարկվող թեմայի շուրջ հետաքրքիր զրույց վարեց հոգեբան Տաթևիկ Գրիգորյանը, ով աշակերտներին ծանոթացրեց սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների հետ ճիշտ վարվեցողության կանոններին։ Հետաքրքիր և յուրօրինակ դատողություններով հանդես եկան մասնակից աշակերտները։ Հյուրերի թվում էր նաև «Ծիածան» մանկապատանեկան զարգացման կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, ով անձնական օրինակով ևս մեկ անգամ համոզեց, որ սահմանափակ կարողություններ ունենալը դեռ դատավճիռ չէ, ու պայքարի իր բանաձևով փորձեց ոգեշնչել ներկաներին։