Ուրբաթ, 19 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԽՈՐՀՈՒՄ ԵՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԸ

Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ «Խորհում են գրադարանավարները» խորագրով, որին մասնակցում էին նաև Եղեգնաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Կարինե Մովսիսյանի գլխավորությամբ։ Նրանք հանդես եկան փոքրիկ ելույթով և շնորհավորանքի խոսքով՝ նվիրված օրվա խորհրդին, հետո գրադարանավարները ներկայացրին իրենց խոհերն ու գաղափարները՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ երբեմն մարդու երջանկությունը կախված է այն գրքից, ինչ նրան առաջարկում են կարդալ, ապա ներկաները դիտեցին օրվա տոնին նվիրված տեսանյութեր ու հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով