Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
Հիշենք մեր մեծերինՄիջոցառումներ

ԻՐԱՊԱՇՏ ՎԵՊԻ ՄԵԾ ԳԻՏԱԿԸ

ՆԱՐ-ԴՈՍ-155
Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տեղի ունեցավ Նար-Դոսի 155 ամյակին նվիրված «Սպանված աղավնին» վիպակի քննարկում և գրքային ցուցահանդես՝ «Իրապաշտ վեպի մեծ գիտակը» խորագրով։
Սիրված ստեղծագործության քննարկմանը մասնակցում էին Աղավնաձորի միջնակարգ դպրոցի 9֊րդ և 10֊րդ դասարանի աշակերտ ները՝ ուսուցչուհի Հ. Այվազյանի ուղեկցությամբ։
Ներկա էին նաև գրադարանի լավագույն բարեկամ, ուսուցչուհի Վ.Հովհաննիսյանը, ընթերցողներ և գրադարանավարներ։ Ներկաները ներկայացրին Նար֊Դոսի գրական բարձրարվեստ ժառանգությունը, հանդես եկան «Սպանված աղավնին» ստեղծագործության հետաքրքիր մեկնաբանությամբ, հերոսների մասին հակասական կարծիքներով, իրենց կողմից առաջադրված յուրօրինակ վերջաբանով։
Գրքի քննարկումից հետո մեր հյուրերը շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ և հրաժեշտ տվեցին՝ կրկին հանդիպելու ակնկալիքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով