ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
Հաճելի է, երբ երեխաները դեռ վաղ տարիքից ցանկանում են ծանոթանալ նաև գրադարանավարի մասնագիտությանը։
Հենց այդ նպատակով մարզային գրադարանում էին Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ -ի սաներրը՝ տնօրեն Գ. Պողոսյանի և դաստիարակների ուղեկցությամբ։
Երեխաները մեծ հաճույքով շրջայց կատարեցին կատարեցին գրադարանում, ծանոթացան բոլոր բաժինների աշխատանքներին, մեծ հետաքրքրությամբ հարցեր հղեցին մեր գրադարանավարներին՝ նրանց մասնագիտության կարևորության, աշխատանքային գործիքների, մատուցվող ծառայությունների վերաբերյալ։
Իսկ գրադարանի հեքիաթասաց մորաքույրը հաճելի անակնկալ էր պատրաստել երեխաների համար՝ գեղեցիկ հեքիաթի տեսքով, որն էլ ավելի հաճելի դարձրեց նրանց օրը։
#Արի_գրադարան, դու՛ էլ ծանոթացիր մեր մասնագիտությանը։