Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ՏԻԳՐԱՆԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԵՐԱԶԸ

Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դուք արդեն հաղթահարել եք տառաճանաչության շեմը, ինչի համար Վայոց ձորի մարզային գրադարանը ձեզ շնորհավորում է և հրավիրում մի հիանալի գրքաշխարհ, ուր դուք կծանոթանաք բազմաթիվ արկածային հերոսների հետ, նրանց հետ կճանապարհորդեք գիտելիքի անեզր աշխարհով, կծանոթանաք տիեզերքի գաղտնիքներին և աշխարհի բոլոր հրաշալիքները կդարձնեք ձերը։
Տեսանյութը ներկայացնում են Արփիի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտ Տիգրան Սարգսյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 6_րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը և Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժնի գրադարանավար Լիլիթ Հակոբյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով