ԾԻԾԱՂԻ ՕՐ
Ապրիլի 1-ը երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարհում: Այդ օրն ընդունված է կատակներ անել մտերիմների ու տան անդամների հետ:
Տոնը մեծ տարածում է գտել 18-րդ դարում: Անգլիացիները, շոտլանդացիները և ֆրանսիացիները տարածել են այն իրենց ամերիկյան գաղութներում: Ապրիլի 1-ին ընդունված էր կատակել և միմյանց տալ անհեթեթ կարգադրություններ, օրինակ՝ բերել քաղցր քացախ:
ՀՀ կառավարության 2006 թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ, ապրիլի 1–ը Հայաստանում պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի օր: