ԿՐԿԻՆ ՄԵԶ ՀՅՈՒՐ ԵՆ ՄԵՐ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

Վայոց ձորի մարզային գրադարանում այսօր տոն էր։ Արդեն գրաճանաչ և տառաճանաչ առաջինները ուսուցչուհու՝ Հասմիկ Բաբայանի և իրենց ծնողների հետ առաջին անգամ հյուրընկալվեցին գրադարանում և դարձան ընթերցողներ։ Առաջին դասարանցիները ներկայացան նաև «Հրաժեշտ այբբենարանին» փոքրիկ միջոցառմամբ, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված տեսանյութ։ Գրադարանի մանկական բաժնի վարիչ Կարինե Ալեքսանյանի, գրադարանավարներ Տատյանա Հայրապետյանի և Լիլիթ Հակոբյանի պատրաստած հետաքրքիր և ժամանցային խաղերը փոքրիկներին պարգևեցին բարձր տրամադրություն։ Նրանք բացի գրքերից իրենց հետ տարան նաև ժպիտներ եւ գունագեղ բացիկներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով