ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ-180
Հայ ականավոր գրող Հակոբ Պարոնյանի միտքը սուր էր, իսկ հումորը՝ միշտ տեղին։ Նա սովորեցնում էր «սուր հումորով դիպուկ իրականությունը» ներկայացնելու արվեստը։
- Համբույրներն սիրո քերականության միջնակետերն են:
- Ամենալավ խոսողը քիչ խոսողն է, իսկ ամենագեշ խոսողը շատ խոսողն է:
- Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտությունը ճանչնալն է:
- Դատերու մեջ ամենեն ուշ հասնողը արդարությունն է:
- Առանց կռվի ամուսնությունն անալի կերակուրի կը նմանեցնեն խոհարարները:
- Ոհ… ամչնալն ամոթ է այսօր: Վայ անոնց, որ սորված են ամչնալու:
- Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
- Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր…
- Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ` ապրելու համար կըսիրենք:
- Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է: