Ուրբաթ, 26 Ապրիլի, 2024
Հիշենք մեր մեծերին

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ

«Աշխարհում չկա մի հայ, որի սիրտը չթրթռա արտասանելով այս պաշտելի անունը՝ Զորավար Անդրանիկ»։

Հակոբ Մանասյան

Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Անդրանիկ Թորոսի Օզանյանը՝ Զորավար Անդրանիկը, ծնվել է 1865թ փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսարում։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում, մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։

Զորավար Անդրանիկը հայության մեջ երևի թե միակ հերոսական կերպարն է , ով, անկախ անձանց քաղաքական, կրոնական ու այլ իրարից տարանջատող երևույթներից, ընդունելի հեղինակություն և հերոս է ողջ հայության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով