ՀԵՔԻԱԹՆ Է ԿԱՆՉՈՒՄ
#գրադարանըներառականությանհարթակ
«Հեքիաթն է կանչում» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարան էին այցելել «Ցերեկային խնամքի կենտրոնի» երեխաները և արցախցի փոքրիկները։
Նրանք սիրով լսեցին մեր հեքիաթասաց մորաքրոջ պատմած հեքիաթներից մեկը, մեծ խանդավառությամբ մասնակցեցին հեքիաթի քննարկմանը, մի շատ հրաշալի և ուսուցողական խաղ խաղացին։
Իրենց մտքում պահելով որևէ ամսվա օր, խոստացան, որ այդ օրն ավելի բարի, հոգատար և ներողամիտ են լինելու։
Այնուհետև հյուրընկալեցին տաղանդաշատ «Հեփփիին», ով ավելի ջերմ ժպիտներ պարգևեց նրանց։












