ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ-87
«Ատելությունը մեծ զգացմունք է: Կես ժամում չես ատի: Ուզենաս ատել՝ աչքդ կընկնի լուսամուտից դուրս ճնճղուկներին, ցանկապատին, օրացույցին, նկարին, լոզունգին՝ և նրան կմոռանաս: Կես ժամվա մեջ նրան ատես ամենաշատը մի վայրկյան: Մի վայրկյանն ի՜նչ է, որ մի վայրկյանի տված զգացմունքն ինչ լինի: Տարիներ են պետք, այդ տարիները կես ժամերի բաժանիր, ամեն կես ժամից վերցրու մեկ վայրկյանը՝ կլինի մեկ օր կամ մեկ շաբաթ: Այ, դա նստվածք կլինե՜ր…»
Հրանտ Մաթևոսյան
Այսօր հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։