ՇՐՋԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Վայոց ձորի մարզային գրադարանի հյուրերն էին Ագարակաձորի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար Հ. Շահգալդյանի ուղեկցությամբ։
Երեխաները մեծ ոգևորությամբ դիտեցին «Ճամփորդները» տիկնիկային ներկայացումը, լսեցին «Փիսոն գնում է գրադարան» ուսուցողական հեքիաթը, շրջայց կատարեցին գրադարանում, առաջին անգամ դարձան ընթերցողներ՝ իրենց հետ տանելով գեղեցիկ նկարազարդումներով գրքեր և անմոռաց հուշեր։