ՍԵՎԺԱՅՌ ԼԵՌ
Սևաժայռ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում, համանուն գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Սևաժայռին կարելի է դասել Հայկական լեռնաշխարհի ամենատպավորիչ լեռների շարքում, այն տարբերվում է իր ժայռապատ տեսքով, ռելիեֆով և մարգագետիններով։ Լեռան բարձրությունը 2727 մետր է։
Սևաժայռ լեռան յուրահատկությունը կայանում է նրանում, որ լանջերը համեմատաբար հարթ են, իսկ գագաթը՝ ժայռոտ: Գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի վայոցձորյան չքնաղ ու գունագեղ բնապատկերներ:
Խորհուրդ է տրվում Սևաժայռ բարձրանալ լեռնային ուղեկցորդի ուղեկցությամբ, քանի որ գագաթամերձ հատվածները ժայռոտ են ու դժվարամատչելի: