Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Արի գրադարանՄի կտոր Վայոց ձոր

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂԻ ՀԵՏ

Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում արմատներով վայոցձորցի պոետ, մանկագիր, Համահայկական Գրողների Միության անդամ Գայանե Խաչի Gayaneh Khach հետ։

Գայանե Խաչը այս անգամ ևս գրադարանին նվիրեց իր ստեղծագործություններից մի քանիսը, իսկ գրադարանավարները ընթերցեցին «Արեգ և Ծովակն» հեքիաթը, կարդացին մի քանի գեղեցիկ բանաստեղծություններ։

Գայանե Խաչը հակիրճ ներկայացրեց իր ստեղծագործությունների բովանդակությունը։

Հանդիպմանը մասնակցեցին նաև «Հեքիաթն է կանչում» խմբակի սաները, ովքեր մեծ սիրով ու ոգևորությամբ լսեցին գրողի մանկական բանաստեղծություններից, այնուհետև փորձեցին տեղում ստեղծագործել և իրենց շնորհքով զարմացնել բանաստեղծուհուն։

Հանդիպումն անցավ հաճելի, ջերմ ու դրական մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով