Երկուշաբթի, 29 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

ԳԻՐՔԸ՝ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ/ LE LIVRE EST UN PONT D՛AMITIE՛

#ֆրանկոֆոնիայի_օրեր_2024

Ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիան և ֆրանսերենը չեն, Ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, որի գլխավոր առաքելությունն է նպաստել աշխարհում խաղաղության հաստատմանը։

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ «Գիրքը՝ բարեկամության կամուրջ» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հայ-ֆրանսիական մշակույթների մնայուն արժեքները, քանի որ Ֆրանկոֆոնիան մշակույթների երկխոսություն է։

Հնչեցին հրաշալի երաժշտական կատարումներ հայերեն և ֆրանսերեն լեզուներով։ Միջոցառումն ամփոփվեց Ֆրանսիայում նկարահանված գեղեցիկ տեսանյութով՝ նվիրված Վայոց ձորի մարզային գրադարանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով