Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Մի կտոր Վայոց ձոր

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

Արատեսի վանքը գտնվում է Հայաստանի Վայոց ձորիխ մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։

13-րդ դարի վերջին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը

Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:

Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով