ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է։
Օրվա առթիվ մարզային գրադարանի սպասարկման բաժինը կազմակերպել էր հանդիպում մի խումբ ակտիվ, տարեց ընթերցողների հետ։
Հանդիպման ընթացքում գրադարանավարները, օրվա խորհրդին համահունչ, գեղեցիկ ընթերցումներ կազմակերպեցին, ծավալվեց հետաքրքիր զրույց տարաբնույթ թեմաների շուրջ, որտեղ ևս մեկ անգամ գնահատվեց ու բարձրացվեց տարեցների դերն ու մասնակցությունը ընտանիքում, շրջապատում և հայրենիքում։
Մարզային գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց տարեցներին, օրվա խորհրդի առթիվ։