ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ-223
«Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, նրա դժբախտությունների, նրա հուզումների մեջ»։
Օնորե դը Բալզակ
Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը ծնվել է Տուր քաղաքում՝ հարուստ գյուղացու ընտանիքում, 1799թ. մայիսի 20-ին: Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի: 1807-1813թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819թթ.` Փարիզի իրավագիտական դպրոցում՝ միաժամանակ աշխատելով նոտարի մոտ որպես գրագիր: Սակայն հետագայում թողել է զբաղմունքը` նվիրելով իրեն գրականությանը։