Կիրակի, 28 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Այսօր աղքատության վերացման պայքարի համաշխարհային օրն է։

Իսկ դուք կարդացե՞լ եք Ռոբերտ Կիյոսակիի այս հրաշք գիրքը։

Գիրքը ֆինանսական գրագիտության մասին է։ Ամերիկացի գործարար, ներդնող, գրող և ուսուցիչ Ռոբերտ Կիյոսակիի և նրա գործընկեր ու հաշվապահ Շերոն Լեկտերի համատեղ աշխատանքն է։ Գրքում ներկայացված է տարբեր սոցիալական խավերի երկու հայրերի պատմությունը, ցույց տալու համար, թե ինչ են սովորեցնում հարուստ հայրերն իրենց երեխաներին և ինչ չեն սովորեցնում աղքատները։ Այս գրքի հիմնական առաքելությունը ընթերցողին ֆինանսական գրագիտություն սովորեցնելն է (ֆինանսական կրթություն), բիզնես սկսելու և ձեռք բերելու հմտություններ՝ ակտիվների ներդրմամբ, անշարժ գույքի ներդրմամբ։ Ինչպես նաև գիրքը բարձրացնում է ֆինանսական մտածողությունը (ֆինանսական IQ), բարելավվում գործարար և ֆինանսական հմտությունները։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքում կան առակային ոճով գրված հատվածներ, որտեղ Կիյոսակին ներկայացնում է իր կյանքի պատմությունը՝ հիշողություններն իր մանկության, «երկու հայրիկների» և նրանցից ստացած դաստիարակության տարբերությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով