Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Արի գրադարան

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆԹԵՐՑՈՂ

Շարունակվում են մարզային գրադարան ընթերցող դառնալու համար առաջին դասարանցիների այցերը։ Այս անգամ մեր փոքրիկ հյուրերն էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար Ս. Մելքոնյանի ուղեկցությամբ։ Նրանք որպես հանդիսատես մասնակցեցին « Զարմանքների տոնավաճառ» միջոցառմանը, դիտեցին գրադարանի կողմից պատրաստված թեմատիկ տեսանյութեր, դիտեցին «Անբան Հուռին» տիկնիկային ներկայացումը, շրջայց կատարեցին գրադարանում, դարձան ընթերցողներ և հեռացան բարձր տրամադրությամբ ու գեղեցիկ տպավորություններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով