Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
ՀայտարարություններՆորություններ

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Հարգելի՛ գրքասերներ, Վայոց ձորի մարզային գրադարանը հայտարարում է, որ սկսում է միջոցառումների շարք՝ նվիրված գրքի տոնին: Հյուրընկալելու ենք տարբեր տարիքային խմբերի ընթերցողների, որոնց համար նախատեսվում է թումանյանական ընթերցումներ, հետաքրքիր խաղեր, Թումանյանի հերոսների նկարների մրցույթ, փոքրիկ բեմականացումներ (<<Շունն ու կատուն>>, <<Ճամփորդները>>), թումանյանական գիտելիքներով խաչբառեր և, իհա՛րկե, միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթ: Սիրով սպասում ենք ձեզ:

18,02,2021 ժամը՝ 15,00-թումանյանական ընթերցումներ, <<Չարի վերջը>> մուլտդիտում, խաղ-մրցույթ՝ համապատասխան խաչբառի լրացում (հյուրընկալվելու են 2-րդ հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար՝ Շ. Պողոսյան),

19,02,2021 ժամը՝ 11,00-թումանյանական ընթերցումներ, <<Շունն ու կատուն>> և <<Ճամփորդները>> բեմականացում, Թումանյանի հերոսների նկարների մրցույթ (հյուրընկալվելու են Եղեգնաձորի 2-րդ հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները՝ դասվար՝ Մ. Հովհաննիսյան, Արփիի հիմնական դպրոցի առաջին դասարանի աշակերտները՝ դասվար՝ Մ. Բայաթյան),

19,02,2021 ժամը՝ 13,00-թումանյանական ընթերցումներ, բաց դաս՝ նվիրված գրքի տոնին (հյուրընկալվելու են Եղեգնաձորի 1-ին հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ՝ Կ. Մովսիսյան),

19,02,2021 ժամը՝ 17,00-թումանյանական ընթերցումներ, թումանյանական գիտելիքներ ուսուցանող տեսանյութի դիտում, խաղ-մրցույթ՝ համապատասխան խաչբառի լրացում (հյուրընկալվելու են Արտաբույնքի հիմնական դպրոցի աշակերտները),

20,02,2021 ժամը՝ 12,00-ին- թումանյանական ընթերցումներ, թումանյանական գիտելիքներ ուսուցանող տեսանյութի դիտում, խաղ-մրցույթ՝ համապատասխան խաչբառի լրացում (հյուրընկալվելու են Եղեգնաձորի 2-րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ՝ Ռ. Կարապետյան):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով