ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ ՈՒ ԳՐՔՈՎ ՄԻՇՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Այսօր Վայոց ձորը լցվեց լույսով․ մեր հյուրն է տաղանդավոր մաեստրո, ՀՀ ժողովրդական արտիստ, Հովհաննես Չեքիջյանը։
Նրա ներկայությունը վկայություն է, որ արվեստը ոչ միայն գեղագիտության, այլև հավերժ երիտասարդության աղբյուր է։
Եվ ահա՝ րոպեներ անց մենք ունենք երջանկությունը վայելելու նրա ղեկավարած երգչախմբի համերգը։
Այս պահը վայելքի ու հոգևոր բարձունքի բացառիկ հնարավորություն է Վայոց ձորի համար։
Բայց այս օրը նաև մեր սիրելի ընթերցողներինն էր։
«Գրքի հետ մարդը չի ծերանում» այս ճշմարտությունն ամեն օր հաստատում են մեր տարեց, բայց անսպառ ոգեշնչմամբ լի ընթերցողները։
Նրանց նվիրեցինք ծաղկեփնջեր՝ որպես երախտագիտության և ջերմության նշան։
Թող յուրաքանչյուր գիրք դառնա նոր գարուն նրանց հոգու համար, նոր ճանապարհ մտքի ու սրտի թևածման ։
Այս օրը մեզ հիշեցրեց, որ տարեցները պարզապես ավագ սերունդ չեն․ նրանք մեր կյանքի լույսն են, մեր հիշողության պահապանները, մեր անգնահատելի հարստությունը։





