ԻՆՉ ԼՈՒՅՍ ՈՒՆԻ ՄԱՐԴԸ
Ի՞նչ լույս ունի մարդը
Մի իմաստուն զրուցում էր թագավորի հետ ։
• Ի՞նչ լույս ունի մարդը։
• «Արևի լույսը, ո՛վ արքա»։
• «Երբ արևը մայր է մտել, ի՞նչ լույս ունի մարդը»։
• «Լուսինն է որպես լույս ծառայում նրան»։
• «Իսկ երբ արևն ու լուսինը մայր են մտե՞լ»։
• «Կրակն է մարդուն լուսավորում»։
• «Իսկ երբ արևը մայր է մտել, լուսինը մայր է մտել, և կրակն էլ հանգել է, ի՞նչն է նրան որպես լույս ծառայում»։
• «Խոսքն է ծառայում որպես լույս… հիրավի, ո՛վ տիրակալ, մարդը գնում է այնտեղ, որտեղ խոսք է ասվում, թեկուզ այնքան մութ լինի, որ չկարողանա տեսնել իր ձեռքը»։
«Իսկ երբ արևը մայր է մտել, լուսինն էլ մայր է մտել, կրակը մարել է, և խոսքն էլ՝ լռել, ի՞նչ լույս ունի մարդը։ Ի՞նչ է մնում մարդուն լիակատար լռության մեջ, առանց առարկաների թրթռուն պատկերների, նույնիսկ առանց խոսքերի, երբ նա ինքն իր հետ է մնում։ Մարդու ներսում կյանքի ստեղծագործական աղբյուր կա՞, թե՞ ամբողջովին կախված է շրջապատից և հենարան չունի իր ներսում»։
Ձեր կարծիքով ո՞րն է ավելի նախընտրելի՝
Մշտապես կախված լինել շրջապատից , թե՞
Հենարան ունենալ սեփական ներսում և կարողանալ հենց քո վրա հենվել։
